Աշխարհագրությունից Ամփոփում

Սեպտեմբեր

Տարածաշրջանային աշխարհագրություն

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հոկտեմբեր

Արևելյան Եվրոպա ընդահանուր բնութագիր

ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը բնական պայմանները

Ռուսաստանի բնակչություն

Նոյեմբեր

Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը

Իտալիա

Ֆրանսիա

Դեկտեմբեր

Գերմանիա

Անգլիա

Աշխարհագրության Ստուգողական

Հունվար

Ամանորը Ավստրալիաում

Փետրվար

Հարավ-արևմտյան Ասիա

Վրաստան

Թուրքիա

Մարտ

Իրան

Արևելյան Ասիա

Չինաստան

Ապրիլ

Ճապոնիա

Հարավային Ասիա

Հնդկաստան

Մայիս

Աշխարհագրություն (Կանադա)

Բրազիլիա

ԱՄՆ

Աֆրիկա

Աֆրիկա

Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքը Եվրասիայից հետո։ Աֆրիկան կազմում է երկրագնդի տարածքի 6 տոկոսը և ցամաքային տարածքի 20,4 տոկոսը։ Բնակչությունը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 15 %-ը։ Մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով, հյուսիս-արևելքում Կարմիր ծովով, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ադենի ծոցով։ Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է, որը բաժանվում է մայրցամաքից Մոզամբիկի նեղուցով։ Մայրցամաքում կան 54 ճանաչված անկախ պետություններ և երկու դե ֆակտո պետություններ։

Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, աֆրիկացիների 50 %-ը ծնվել է 1991 թվականին կամ ավելի ուշ։ Ալժիրը տարածքով ամենամեծն է մայրցամաքում, իսկ բնակչությամբ ամենամեծը Նիգերիան է։

Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։ Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։

18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–73 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա, դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչը արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի [Ռուսաստան]]ի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են Ալյասկան Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով 1776 թվականի հուլիսի 4-ին։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային

Հնդկաստան

Հնդկաստան, պաշտոնապես Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Ժամանակակից մարդիկ Աֆրիկայից Հնդկական ենթամայրցամաք են եկել ոչ ուշ քան 55 000 տարի առաջ։ Նրանց երկարատև օկուպացիան, սկզբնապես մեկուսացման տարբեր ձևերում որպես հավաքող որսորդներ, տարածաշրջանը դարձրել է բավականին բազմազան՝ գենետիկական բազմազանությամբ զիջելով միայն Աֆրիկային։ Ենթամայրցամաքում կարգավորված կյանքը կամ նեոլիթը ծագել է 9000 տարի առաջ Ինդոս գետի ավազանի արևմտյան ծայրամասերում մ.թ.ա. երրորդ հազարմյակում աստիճանաբար զարգանալով Ինդոս գետի քաղաքակրթություն։ Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Մ.թ.ա. 1200 թվականից մինչև մ.թ. հնդեվրոպական սանսկրիտի՝ հնդեվրոպական լեզվի հնամենի ձևը Հնդկաստանում տարածվել է հյուսիս-արևմուտքից՝ ծավալվելով որպես Ռիգվեդայի լեզու և գրանցելով հինդուիզմի արշալույսը Հնդկաստանում։ Հնդկաստանի Դրավիդյան լեզուները դուրս են մղվել նրա հյուսիսային շրջաններում։ Մ.թ.ա. 400 թվականից մինչև մ.թ. հինդուիզմում առաջացել է շերտավորում և կաստայից օտարացում, առաջացել է բուդդիզմ և ջայնիզմ հռչակելով հասարակական կարգեր, որոնք կապված չէին ժառանգականության հետ։ Վաղ քաղաքական կոնսոլիդացումն առաջացրել է Մաուրյաների և Գուպտա միասնական կայսրությունները, որոնք տեղակայված էին Գանգեսի ավազանում։ Նրանց հավաքական դարաշրջանը լի է եղել ստեղծագործական լայն ներուժով, բայց նաև նշանավորվել է կանանց կարգավիճակի իջեցմամբ և համոզվածության կազմակերպված համակարգում անձեռնմխելիության ավելացմամբ։ Հարավային Հնդկաստանում Միջին թագավորություններն Ասիայի Հարավարևելյան թագավորությունում արտահանել են Դրավիդյան լեզուների ձեռագրեր և կրոնական մշակույթներ Դրավիդյան լեզուներով։

Հարավային Ասիա

Հարավային Ասիան, բնական մարզ Ասիայում. ընդգրկում է Հնդստան թերակղզին մերձակա կղզիներով, Ինդոս-Գանգեսյան հարթավայրը և նրա լեռնային եզերապատումը (Հիմալայների, Հինդուկուշի հարավային լանջերը, Իրանական բարձրավանդակի հարավ-երևելայան եզրամասը)։ Տարածքը 4,5 միլիոն կմ²։

Հարավային Ասիայի սահմաննների վերաբերյալ կան նաև այլ մոտեցումներ։ Երբեմ Հարավային Ասիայի մեջ են մտցնում Հարավարևելյան Ասիան։

Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Ինդոսի հովիտը սանսկրիտ լեզվով անվանվել է Սինդհու, որը թեթև փոփոխությունից հետո դարձել է Հինդու, Հինդ։ Մոտավորապես 3500 տարի առաջ Սինդհու ներթափանցած արիացիներից փոխառվեց և ավելի զարգացվեց նրանց հավատը, որն անվանվեց հնդուականություն։ Հարավային Ասիայի պատմական դերը կապված է նաև բուդդայականության հետ։

  Պատմական երկարատև շփումների շնորհիվ հինդի լեզվի ազդեցությունը տարածվեց եվրոպական ժամանակակից լեզուների վրա, դրա հիման վրա էլ կազմվեց հնդեվրոպական լեզվաընտանիք։

Բնական պայմաններն ու ռեսուրսները։ Հարավային Ասիան բնական հսկայական տարբերությունների տարածաշրջանն է, որում առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երեք գոտի. հյուսիսային՝ բարձրլեռնային, միջին՝ գետհովտային-դաշտավայրային և հարավային թերակղազային-սարահարթային։ Տարածաշրջանի արևմտյան մասում՝ Թար անապատում, տարեկան տեղումների քանակը նույնիսկ բավարար չէ հողագործության համար, ուստի հոը ոռոգվում է, մինչդեռ Բենգալիայում, ընդհակառակը, տեղումների քանակը այնքան մեծ է, որ դրա հետևանքով մշտապես լինում են ջրհեղեղներ։ Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը։

Ճապոնիա

Ճապոնիա  կղզեխմբային ինքնիշխան միապետություն Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է մոտ 126,475,955 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 8,7 մլն մարդ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

Չինաստան

Չինաստան, ամբողջական անունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն։

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։

Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից։ Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում։ Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն։ Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց։ 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը։ 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը։ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում։ Եվ Չինական պետության ներկայացուցիչները, և՛ կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը։

Արևելյան Ասիա

Արևելյան Ասիան  բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնության մոտ 20° և 60° միջև, ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Զուզջուր, Սիխոտե-Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով (Մերձամուրյան, Չինական Մեծ և այլն)։ Կլիման մուսոնային է խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով։ Ամռանը և աշնանը հաճախ Արևելյան Ասիայի վրայով անցնում են թայֆունները։ Բուսածածկույթը հիմնականում անտառային է, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և էնդեմիկների առատությամբ։ Բարեխառն գոտում փշատերև և խառն անտառներն են, մերձարևադարձային և արևադարձային գոտում՝ խառը տերևաթափ-մշտադալար անտառները, ավելի քիչ խոնավ վայրերում անտառատափաստանը և տափաստանը։ Արևելյան Ասիայի պետությունները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Տարածքի մեծությամբ առավել խոշոր պետությունները Չինաստանն ու Մոնղոլիան են, բնակչության թվով` Չինաստանն ու Ճապոնիան, տնտեսական հզորությամբ` Չինաստանը, Ճապոնիան և Կորեան։ Ըս

Իրան

Իրան նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան)։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերը, որոնք սկսվել են Էլամական թագավորություններից մ.թ.ա. չորրորդ հազարամյակում։ Իրանական ժողովուրդներից առաջինը միավորվել են Մեդերը մ.թ.ա. յոթերորդ դարում և հզորության գագաթնակետին են հասել Աքեմենյան պետության ժամանակ, որը հիմնադրել էր Կյուրոս Բ Մեծը մ.թ.ա. վեցերորդ դարում, որի տարածքները ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Ինդոս գետի ավազան` դառնալով մինչ այդ եղածներից ամենաընդարձակ պետությունը։ Պարսկական իշխանությունը տապալվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. չորրորդ դարում, սակայն վերամիավորվեց շուտով որպես Պարթևաստան, որին իր հերթին փոխարինեց Սասանյան Պարսկաստանը։ Սասանյանները դարձան համաշխարհային գերտերություն հաջորդ չորս դարերում։

Թուրքիա

Թուրքիա պաշտոնական անվանումը Թուրքիայի Հանրապետություն  միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։