Գրականություն. Կամուրջը։ Կաֆկա

Կամուրջը։ Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում

ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի

կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը,

որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը

15դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է,

չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը

միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի

մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց

բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի

անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ,

և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով

իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար

ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ

հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու

ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին

անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն:

Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է

գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի

քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Առաջադրանքներ

Ա․ Ընտրե՛ք և մեջբերումներով հիմնավորե՛ք այն նկարագրությունները և

բնութագրումները, որոնք վերաբերում են կամրջին.

 փոքրիկ ձորակի վրա էր գցված,

 գերան էր, չուներ բազրիքներ

Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ:

չարամիտ էր և դավադիր

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդունդի վրա:

Բ․ «Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ:Ավերո՞ղ»: Ի՞նչ կպատասխանեք կամրջին: Հիմնավորե՛ք պատասխանը:

Իմ կարծիքով ես կամրջի հարցին կպատասխանեմ էսպես: Նա հերիք չէ իր մետաղյա ձեռնափայտի ծայրով հարվածեց կամրջին, իսկ հետո էլ ուժգնությամբ ցատկեց կամրջի մեջտեղի հատվածը, որից հետո կամուրջը ամբողջովին փլուզվեց:

Գրականություն. Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր

Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին
անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքինանում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվումցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Առաջադրանքներ
Ա․ Լրացրե՛ք տրված մտքերը.

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….

որ ամեն մարդ պետք է իր գործն անի, իսկ երբ որ վերջացնի ապա գնա իր ուզածով զբաղվելու:

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….

մարդը իր գործը վերջացնելուց հետո,կարող է հասնել իր ուզածին:
Բ․ Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Այդ տղան այդքանել փոքր չէր, բայց նա ուզում էր լինել մանրավաճառ, այգեպան կամ պահակ: Նա ուզում էր դաս չանել, ուզում է, որ իրեն էլ նկատողություններ չանեն: Նա հոգնել էր  դասերից, և իր պարտականություններից, նա շատ էր ուզում լինել մեծ և ազատ մարդ :

Գ․Գրիր պատում «Կուզեի լինել» վերնագրով։

Գրականություն. Փոքրիկ դրախտ։ Խուլիո Կորտասար

Փոքրիկ դրախտ։ Խուլիո Կորտասար

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ույուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք: Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորումմի ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում եննույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝ հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ

Ա ․Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

 իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

 իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը, այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

Իմ կարծիքով այս պետությունը հիմնված էր խաբեության վրա քանի որ հասարակությունը երջանիկ էր: Որովհետև կարողացել էր իրեն համոզել, որ երջանիկ է սակայն դա խաբեություն էր։

 իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

Բ․ Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Իմ կարծիքով, հեղինակը այդ դրախտը համեմատում է երկրի հետ: Որովհետև մարդիկ գումարով գնում էին երջանկություն, ուրախանում և իրենց զգում էին ինչպես դրախտում: Մարդկությունը երջանիկ էր, որովհետև կարողացել էին համոզել, որ երջանիկ էն: Գեներալի երկրում ապրող մարդիկ անպատասխանատու էին, որովհետև թույլ էին տալիս, որ իրենց կյանքը կարգավորի մեկ այլ մարդ:

Թարգմանություն. «Սիրված երգերը՝ հայերեն»

Ընտրել որևէ երգ, թարգմանել երգը կա՛մ գրավոր տարբերակով, կա՛մ ստեղծել տեսանյութի համար ենթագրեր։

Թարգմանություն…

Եթե քսան տարեկան դեռ չկաք
Գուցե չհասկանաք
Դուք իմ այս պատմությունը
Մոնմարտրն այն ժամանակ
իր յասամաններով ճերմակ
Զարդարում էր մեր տունը
Որ համեստ էր անշուք
Բայց մեր բույնն էր տաքուկ
Ու սիրո մեր դրախտը
Ես նկարիչ էի
Որ փնտրում էր բախտը
Իսկ դու բնորդուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Երջանկության օրերը մեր
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Թեկուզ սոված աղքատ օրեր
Նստած սրճարանում
Տղերքով անանուն
Երազում էինք փառքը
Թե մեզ բախտ վիճակվեր
Ու մի նկար ծախվեր
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինջև լույս առավոտ
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Դու լավն էիր գեղեցկուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի
Հաճախ մինչ լուսադեմ
Կանգնած կտավի դեմ
Վրձնել եմ քո պատկերը
Մերկությունդ անբիծ
Մարմինդ գիծ առ գիծ
Քո մարմարե կոնքերը
Ու միայն առավոտ
Հոգնած բայց հիացկոտ
Շարունակում էինք կյանքը
Մի բաժակ սուրճ խմում
Ու սիրում մեր տքնանքը
Եվ սերը մեր սրտում
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Զույգեր էինք քսան տարեկան
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Հեշտ էր ապրել օդով միայն
Պատահում է մերթ մերթ
Երբ գնում եմ ես ետ
Անցյալի մեր վայրերը
Նույնը չէ ոչ մի բան
Այն տեղերը չկան
Ուր ծնվել է մեր սերը
Ձեղնահարկը գողտրիկ
Մեր սանդուղքը նեղլիկ
Եվ իմ արվեստանոցը
Օ տխուր է այնքան
Մոնմարտրի մեր փողոցը
Ուր էլ վարդեր չկան
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ջահել էինք ազատ ու խենթ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Այդ օրերը էլ չեն գա ետ։

Գրականություն. «Ծառերը» Հերման Հեսսե

«Ծառերը» Հերման Հեսսե
Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ
ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝
իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։ Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։ Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։ Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց
տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։
Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։ Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը
ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը
ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ,
քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։ Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
« Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են
ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող
ծառերը»։

Իմ կարծիքով, այս հատվածում հեղինակը ծառերին համեմատել է ուժեղ մարդկանց հետ, որովհետև բոլոր ուժեղ մարդիկ իրենց կյանքում ունենում են դժվարին պահեր որի պատճառով էլ դառնում են ավելի քան ուժեղ։
 Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
 Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։


Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։

Իմ կարծիքով

Երջանկությունն այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել.

Երջանկությունն այն է, երբ ուզում ես այդ գիտելիքները մյուսների հետ էլ կիսել.

Երջանկությունն այն է, երբ ազատ ես և կարող ես անել այն, ինչ կցանկանաս.

Երջանկությունն այն է, երբ գիտես, թե դեպի ուր ես շարժվում.

Գրականություն.  Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով
Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:
Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․ Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․
«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք:
Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։ Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…
Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը: Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։
Առաջադրանքներ.
Ա․ Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։

Իմ կարծիքով այո, որովհետև մարդ կարող է միաժամանակ տարբերվել ուրիշ հասարակ մարդուց: ԵՎ պատմվածքը կարծրատիպերի, մարդկային հարաբերությունների, տարբեր աշխարահայացքների և ընկալումների մասին է։ Որովհետև հեղինակը մարդկանց տարբեր որակավորումներին քմծիծաղով է նայում․ Նաև մարդիկ այն չեն, ինչ ներկայացնում են հանրությանը: Եվ այս աշխարհում ոչ ոք չի կարող դիմացինին լիովին հասկանալ։

Բ․Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․
 բարեհամբույր և համակերպվող է.
 փորձում է նմանվել հասարակությանը.
 ըմբոստ է, սիրում է հակադրվել.
 նախընտրում է հիմար լինել, քան սրիկա.
 ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել.

Գրականություն. Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ

Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Խորխե Բուկայ
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ
ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը գետնի մեջ խրված ցցին: Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել: Ինձ համար հանելուկ էր մնացել ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում: Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ
հիշում այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է: Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»: Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են: Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել: Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող: Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո: Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում: Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել: 19-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը: Ապրում ենք համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել: Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին: Քո ամբողջ ոգին:
Առաջադրանքներ.
Ա․ Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը․

Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝
ընդունելով սեփական անզորությունը:
Սարսափելի, որովհետև այդ օրը փիղը հանձնվեց: Նա հանձնվեց հարմարվելով իր ճակատագրին:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Հսկա և հզոր բառերը պարզ ձևով նկարագրում են փղին: Որովհետև փիղը այնքան հզոր էր, որ շատ հեշտ կարող էր ազատվել այդ փոքր շղթայից և փախչել որտեղ որ կուզի, բայց նա ինքն իրեն ներշնչել էր, որ նա շատ թույլ է,: Ահա այդ պատճառով էլ, նա խեղճ էր…Եվ էսպիսի մի խոսք կա, որ ոչ մեկին պետք չէ խղճալ:

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել
ենք
 այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ
կարողանա»,

Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Ներդնել ոգին ասելով, ես հասկանում եմ ցանկություն: Որովհետև այս կյանքում ոչ մի անհնարին բան չկա, միայն թե ցանկություն է պետք: Եթե ցանկանաս և քո առջև դնես նպատակ, ապա դու պիտի կառողանաս հասնել քո առջև դրված նպատակներին, երազանքներին, և այլն:
Բ․ Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

Իմ կարծիքով, վերնագիրը վերաբերվում է այն թույլ մարդկանց, ովքեր փղիկի նման հնազանդվել են ճակատագրին: ԵՎ ճակատագիրը ձեր ձեռքերում է:

Գրականություն

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի 7լեզու: Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելուաղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո համաձայն եմ, որ պարտադիր չէ շատ լավ կրթություն ստանալ ինտիլիգենտ լինելու համար: Մարդ կարող է շատ լավ սովորել դառնալ ինտիլիգենտ մարդ, բայց երբ որ նա դուրս գա շրջապատ նա ուղղակի կլինի ապուշ:
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, « Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։

Այս նախադասությունը նշանակում է, որ մարդը պետք է կարողանա դիմացինին լսի ու հասկանա, և լինի համբերատար ամեն ինչում ու կարողանա ներել մարդկանց։
Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Իմ կարծիքով այս մարդը շատ երկար ճանապարհ է անցել, որովհետև ինչ նա ասաց այս պատմության մեջ, շատ տպավորիչ էր և հասկանալի: ԵՎ նաև կարծում եմ, հեղինակը շատ նրբանկատ մարդ է, եթե կարողացել է այդ ամենը բնութագրել: Օրինակ՝ եթե հեղինակը ինքը չլիներ ինտիլիգենտ ու իր փորձով չզգար, որ բնությունն ու շրջակա միջավարը պետք է մաքուր պահել, նա դրա մասին չէր գրի:
Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Կոպիտ՝ մարդկանց մասին: Որովհետև այս պատմվածքը դա էր ասում:

Ե․ Արտահայտիր մտքերդ՝ քո պատկերացրած ինտիլիգենտ մարդու մասին։

Իմ կարծիքով կրթությունով չի որոշվում թե մարդ ինտիլիգենտ է թե հասարակ մահկանացու: ԵՎ մի բան: Մարդու տարիքով չի սահմանվում իր մտքի հասունությունը, գնահատականներով չի սահմանվում ինտելեկտը, ու բամբասանքներով չի որոշվում, թե ով ա ինքը:

Հայոց լեզվի և Գրականության Հաշվետվություն

Ես այս ամիսների ընթացքում ձեռք բերեցի շատ գիտելիքներ: Դպրոցի տարեսկզբին երբ գնացի դպրոց, ծանոթացա նոր ուսուցիչներիս հետ և ինձ մոտ ձևավորվեց կարծիքներ կաին և՛ լավ և՛ վատ կարծիքներ: Իսկ այս ամիսների ընթացքում որոշ կարծիքներ փոխվեցին դեպի լավը, որոշներն էլ դեպի վատը: Իմ սրտի ցավը կայանում է նրանում, որ ում սիրում էի և ինձ մոտ դրական կերպար էր, ինձ հիասթափեցրեց: Իմ աչքերում հիմա նա կարծես ուրիշ մարդ լինի: Չնայած իմ ուսման վրա չի ազդել: Որովհետև, իմ կյանքը նշանաբանն է պայքարել և՛ հախդանակով դուրս գալ ցանկացած իրավիճակից: Շնորհակալ եմ իմ դպրոցի բոլոր անձնակազմից, անգամ նրանից ովքեր անտարբերություն էին ցուցաբերել:

Ուսումնական աշուն Նախագիծ

Նոյեմբերի 1-5, հեռավար ուսուցում

Բաս-Քանոն

Ֆիլմերի թեմայով թարգմանություն

Անկախություն

Ավետիք Իսահակյան Եղնիկը

Հայրեն

Կոմիտասյան օրեր

Ավետիք Իսահակյան Ազգային երգը (Վերլուծություն)

“Սաադիի վերջին գարունը” Վերլուծություն

Վիլյամ Սարոյան Ծիծաղ պատվածքի (վերլուծություն)

 Գ․ Զոհրապի Կապիկը փոխադրություն

 Գ․ Զոհրապի Կապիկը փոխադրություն Մաս 2

Գ․ Զոհրապի Կապիկը փոխադրություն Մաս 3 և 4

Դանիել Վարուժան Ցորյանի Ծովեր (ձայնագրություն)

Դանիել Վարուժան Ցորյանի Ծովեր

Զահրատ «Չար բաներ»

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

«ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ» Ալբեր Քամյու

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Թարգմանություն. Փաստեր Անտարկտիդայի մասին.

Թարգմանություն. Փաստեր Անտարկտիդայի մասին.

download
  1. The coldest temperature ever recorded on Earth was minus 128.56 degrees Fahrenheit (minus 89.2 degrees Celsius), registered on July 21, 1983, at Antarctica.

Ամենացուրտ եղանակը, որը երբևէ եղել է Երկրի վրա, եղել է -89 ցելսիուս։ Այն եղել է 1983 թվականի Հուլիսի 21-ին Անտարկտիդայում:

2. The Dry Valleys of Antarctica are the driest place on Earth, with low humidity and almost no snow or ice cover.

Անտարկտիդայի Չոր Հովիտը աշխարհի ամենաչոր վայրն է։ Այն ունի շատ քիչ խոնավություն և համարյա ծածկված չէ ձնով կամ սառույցով։

3. On average, Antarctica is the windiest continent. Winds in some places of the continent can reach 200 mph (320 km/h).

Միջինում Անտարկտիդան քամոտ մայրցամաք է։ Որոշ տեղեր քամին ունի 320կմ/ժ արագություն։

4. Antarctica is the fifth largest continent.

Անտարկտիդան մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է։

5. The Antarctic Ice Sheet is the largest single mass of ice on Earth.

Ninety-nine percent of Antarctica is covered by ice.

Անտարկտիկական սառցե շերտը ամենամեծ սառույցի պաշարն է Երկրի վրա։ Անտարկտիդայի 99%-ը ծածկված է սառույցով։

6. Antarctica is home to about 70 percent of the planet’s fresh water, and 90 percent of the planet’s freshwater ice.

Աշխարհի մաքուր ջրի 70%-ը գտնվում է Անտարկտիդայում, իսկ մաքուր ջրով սառույցների 90%-ը։

7. If the West Antarctic Ice Sheet melted entirely, it would raise global average sea levels by 16 feet (5 meters), according to some estimates.

Ըստ որոշ գնահատումների, Արևմտյան Անտարկտիդայի սառույցները ամբողջությամբ հալվել են և դրա պատճառով աշխարհի ծովի մակարդակը կբարձրանա 5 մետրով։

8. The average thickness of Antarctic ice is about 1 mile (1.6 kilometers).

Անտարկտիդայի սառույցների միջին հաստությունը կազմում է 1.6 կիլոմետր։

9. Including its islands and attached floating plains of ice, Antarctica has an area of about 5.4 million square miles (14 million square kilometers), about one-and-a-half times the size of the United States.

Անտարկտիդայի տարածքը(ներառված կղզիները և լողացող սառույցները) կազմում է 14 միլիոն քառակուսի կիլոմետր։ Այն ԱՄՆ-ի տարածքից 1.5 անգամ մեծ է։

10. The largest of Antarctica’s ice shelves (floating tongues of ice) is the Ross Ice Shelf, which measures some 197,000 square miles (510,680 square kilometers), or 3.7 percent of the total area of Antarctica.

Անտարկտիդայի ամենամեծ լողացող սառույցի շերտը Ross Ice Shelf է կոչվում։ Այն ունի 510,680 կիլոմետր քառակուսի տարածք կամ զբաղեցնում է Անտարկտիդայի տարածքի 3.7%-ը։

11. Also hiding under the Antarctic ice is an entire lake: Lake Vostok is a pristine freshwater lake buried beneath 2.5 miles (3.7 kilometers) of solid ice. It is about the size of Lake Ontario.

Անտարկտիդայի սառույցների տակ թաքնված է ամբողջական լիճ՝ Վաստոկի լիճը։ Այդ լիճը ունի մաքուր ջուր և թաղված է սառույցից 3.7 կիլոմետր ներքև։ Այն մոտավորապես Օնտարիո լճի չափ է:

12. The highest point on Antarctica is the Vinson Massif at 16,362 feet (4,987 meters).

Անտարկտիդայի ամենաբարձր կետը 4,987 մետր բարձրությամբ Vinson Massif-ն է։

13. Antarctica is home to Mount Erebus, the southernmost active volcano on the planet and home to Earth’s only long-lived lava lakes.

Անտարկտիդան Էրեբուս լեռան տունն է՝ հարավային ամենաակտիվ հրաբուխը աշխարհում և Երկրի ամենաերկար ապրած լավայի լճերի տունը։

14. The existence of Antarctica was completely unknown until the continent was first spotted in 1820.

Անտարկտիդայի գոյությունը եղել է անհայտ մինչև 1820 թվականը։

15. Norwegian explorer Roald Amundsen was the first human to reach the South Pole. He beat out English explorer Robert Falcon Scott by arriving on Dec. 14, 1911, and planting the Norwegian flag.

Նորվերգացի ուսումնասիրող Ռոալդ Ամունդսենը առաջին մարդն է, որ հասել է հարավային բևեռ։ Նա անցել է Անգլիացի ուսումնասիրող Ռոբերտ Ֆալկոն Սկոտից, ժամանելով 1911 թվականի դեկտեմբերի 14-ին և դնելով Նորվերգիայի դրոշը։