Հայոց լեզու. 17/03/2022

1.

ա) ամանոր, մեղմօրոր, բարօրություն, առօրեական

բ) ամենօրյա, բացօթյա, բնօրրան, Ամանոր

գ) գիշերօթիկ, երկարօրյա, մեղմորեն, թիկնօթոց

դ) հանրօգուտ, տրտմօրոր, ոսկեզօծ, տափօղակ

2.

ա) բարօրություն, թիկնօթոց, ոսկեզօծ, անորսալի

բ) հանրօգուտ, անորակ, հնգօրյակ, հանապազորդ

գ) մեղմօրոր, ականջօղ, անօրեն

դ) տափօղակ, չարորակ, հօգուտ, ողորկ

3.

ա) անօգուտ, շուրջօրյա, նրբորեն

բ) փորձանոթ, անօրեն, մեղմօրոր

գ) օրորոց, բնօրրան, միջօրե, ապօրինի

դ) օրըստօրե, տնօրեն, քնքշօրոր, հօդս ցնդել

4.

ա) անդորր, սառնորակ, կիրակնօրյա, սալորօղի

բ) օրորոց, վաղօրոք, միջօրե, դող

գ) հանապազորդ, ապօրինի, հանապազօրյա, տոթ

դ) նորօրյա, քնքշօրոր, հանրօգուտ, նախօրե

5.

ա) անոթի, անոթ, անօթևան, եղբորորդի

բ) անողոք, անորակ, երկվորյակ, արծաթազօծ

գ) թռչնորս, ընդօրինակել, ապօրինի

դ) եռօրյա, հնօրյա, հօգուտ, տնօրեն

6.

ա) մեղմօրոր, մեղմորեն, տնօրեն, հօդս ցնդել

բ) հանրօգուտ, նախօրե

գ) բնօրրան, բարձրորակ, շաբաթօրյակ, հոտնկայս

դ) անողոք, օրըստօրե, վաղորդյան, վաղօրոք

Հայոց լեզու. 03/15/2022

Ձևաբանորեն վերլուծել նախադասությունները։

(Ինձ-սեռական հոլով, տրական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմք) (նույն-ցուցական դերանուն) (օրն-գոյական, եզակի թիվ, հասարակ, սեռական հոլով) էլ (տեղավորեցին-բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ) մի (տան-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ) (մեջ-հետադաս կապ), (որտեղ-հարցական դերանուն) (և-շաղկապ) (պիտի ապրեի-հարկադրական եղանակ, անցյալ)։ Տան (տերը-գոյական, ուղղական հոլով, հասարակ, եզակի թիվ)՝ (Օհան-գոյական, հատուկ, եզակի թիվ, ուղղական հոլով) (ապերը,-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով) (նահապետական-հարաբերական ածական) (բարքով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով, հասարակ) (մարդ-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով) էր։ (Հիմա-ժամանակի մակբայ) (մեր-անձնական դերանուն, հոգնակի թիվ) (գյուղերում-տեղի պարագա) նրա (նման-որակական ածական) մարդիկ (այլևս-ժամանակի պարագա) չկան։ (Ձմեռը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ) (նստում էր-բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք) (բուխարու-տեղի պարագա) մոտ, (չոր-որակական ածական) փայտը դարսում (կողքին-տեղի պարագա)։ Փայտերը մեկ-մեկ գցում էր (կրակի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ) մեջ (և-շաղկապ) (պատմություններ-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով) անում (շահի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ) (ժամանակից,-գոյական, բացառական հոլով, եզակի թիվ, հասարակ) անցած, գնացած (օրերից,-գոյական, հոգնակի թիվ, բացառական հոլով, հասարակ) որսից և անտառից: (Իսկ-համադասական շաղկապ) (եթե-ստորադասական շաղկապ) (ոչ ոք-ժխտական դերանուն) չէր լսում նրան, (մենակությունից-գոյական, եզակի թիվ) թե (ձանձրույթից,-գոյական, եզակի թիվ) բուխարու առաջ բաց էր անում շարականի (գիրքը-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, հասարակ):

Շարահյուսորեն վերլուծել նախադասությունները։

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:

Ենթակա-Ինձ, ոչ ոք

Ստորոգյալ-տեղավորեցին, ապրեի, նստում էր, դարսում, գցում էր, անում, չէր լսում, բաց էր անում:

ժամանակի պարագա-նույն օրն, հիմա, այլևս, ձմեռը:

Որոշիչ-մի, նահապետական, նման, չոր, անցած, գնացած:

Տեղի պարագա-տան մեջ, գյուղում, բուխարու մոտ, կողքին, կրակի մեջ, բուխարու առաջ:

Համադասական շաղկապ-և, իսկ:

Հատկացուցիչ, հատկացյալ-Տան տերը, շահի ժամանակից, շարականի գիրքը:

Միջոցի անուղղակի խնդիր-բարքով:

Ուղիղ խնդիր-մարդ էր, մարդիկ, փայտը, պատմություններ:

Ձևի պարագա-մեկ-մեկ:

Անջատման անուղղակի խնդիր-օրերից, որսից, անտառից, մենակությունից, ձանձրույթից:

Ստորադասական շաղկապ-եթե:

Հանգման անուղղակի խնդիր-նրան:

Հայոց լեզու. 03/13/2022

Համո Սահյանի բանաստեղծություններից դուրս գրել անձնավորման և փոխաբերության օրինակներ (յուրաքանչյուրից 10 օրինակ)։

ԿԳԱՄ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,(անձնավորում)
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:(անձնավորում)

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,(փոխաբերություն)
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, (փոխաբերություն)
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:(փոխաբերություն)

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,(փոխաբերություն)
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ(փոխաբերություն)
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,(փոխաբերություն)
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
(փոխաբերություն)

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

***
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի…(փոխաբերություն)
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:(փոխաբերություն)
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
(անձնավորում)
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
(անձնավորում)
Երկու ամպ եկան, հասան իրարու, –
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու…
(անձնավորում)
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,(փոխաբերություն)
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ…
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի…
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
(անձնավորում)
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,(անձնավորում)
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, –
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված(անձնավորում)
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
(անձնավորում)
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում(անձնավորում)
Եվ ծիծաղում էր անտառի վրա:(անձնավորում)

Հայոց լեզու. Խոսքի պատկերավորման միջոցները

Խոսքի պատկերավորման միջոցները

. Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:

. Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես եւ այլ կապերը:

. Փոխաբերություն

Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալեւոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:

. Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է հորովել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:

. Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչեւ էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:

. Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երեւույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձեւով:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել մակդիրները։

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

2․ Դուրս գրել համեմատությունները։

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:

Ո՞ւր ես անցնում անվերադարձ որպես անդարձ ճանապարհ,

Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,

Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի,

Շիրազի պես, Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին,

Աշնան քաղած արտի նման՝

Հազար զոհերի չհավաքված բերք ես տեսել,

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման։

Հայոց լեզու 07/03/2022

Կետադրել տեքստը՝ բացատրելով կետադրական նշանների կիրառության անհրաժեշտությունը։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր(՝) տարիներ առաջ(՝) ճահճային թռչունների որսի ժամանակ մի(,) կրիա գտա և բերեցի տուն: Տանը(՝) պատշգամբի մի անկյունում(,) նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն(՝) բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը(,) և քայլում(՝) դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք(,) շաբաթներով կարող են ոչինչ չուտել(,) բայց շատ հեշտ են դիմանում(,) որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով(,) որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է(,) ուստի չի շտապում:

Մայրենիի օրեր. Ի՞նչ է լեզուն

Լեզուն ծառայում է հասարակությանը, նրա պատմության ողջ ընթացքում՝ մարդային հասարակության նախնական ամենափոքր ընդհանրությունից սկսած, մինչև ամենազարգացած հասարակարգը: Լեզուն դրսևորվում է իր տարբեր որակներով, օրինակ՝ տոհմի լեզու, ցեղի լեզու, ժողովրդի լեզու և այլն: Լեզուն հաստատում է <<ով>> լինելը, ինչ երկրից է և ինչ դրոշի տակ է հնչում, նրա ազգային հիմնը լեզուն՝ մարդուն դարձնում իր երկրի իսկական քաղաքային և ներկայացնողը այլ երկրներում: Լեզուն տալիս է հնարավորություն շփվելու, հաստատվելու և ապրելու: Լեզուն՝ լինելով մարդկանց հաղորդակցման միջոցը և մտածողության նյութական ձևը, բնականաբար հանդես է գալիս իբրև նյութական միավորների համակարգ: Ես հայ եմ, իմ երկիրը՝ Հայաստանը, իմ լեզուն՝ հայերենը, և ես կրում եմ հայկական մշակույթը հայոց լեզվով, չնայաց որ իմ երկրում ուսումնական հաստատություններում ուսուցանվում ենք նաև Անգլերենով և այլ օտար լեզուներով: Իմ լեզուն իմ ինքնության մեջ ունի մեծ նշանակություն: Պատճառն այն է, որ ես ծնվել եմ հայ ընտանիքում առաջին արտաբերածս բառերը եղել են հայերեն լեզվով: Ես համարում եմ, որ լեզուն դեռ կունենա իմ կյանքում նշանակություն սովորելու, ավարտելու ուսումս, և ընդանրապես մարդը չի կարող ուղղակի գոյություն ունենալ առանց լեզվի, քանի որ խոսքն ու միտքն է մեզ ուղեկցում մեր ամբողջ կյանքի ընթացքում:Լեզուն ծառայում է հասարակությանը, նրա պատմության ողջ ընթացքում՝ մարդկային հասարակության նախնական ամենափոքր ընդհանրությունից սկսած, մինչև ամենազարգացած հասարակարգը: Լեզուն դրսևորվում է իր տարբեր որակներով, օրինակ՝ ցեղի լեզու, ժողովրդի լեզու և այլն:

Հայոց լեզու. Դերբայական դարձվածք

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն, կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած, անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում, ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները՝ կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Հայոց Լեզու 14/02/2022

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանյկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին, նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Շարահյուսորեն վերլուծություն

Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությանը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ, այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն «անցնում են և բարձրանում»։

Տեղի պարագա-Ճշմարտության դեմ, քաղաքում

Պարզ ստորոգյալ-կմեղանչենք

Որոշիչ-այս,հին

Հանգման անուղղակի խնդիր-տարածությանը

Ստորոգյալ-կոչվում է, անվանենք

Ուղիղխնդիր-Աստաֆյան,փողոց,ժամադրավայր, նավահանգիստ,մակույկների

Ենթակա-փողոցը

Բաղադրյալ ստորոգյալ-հռչակված է

Ձևի պարագա-հանդարտ

Պարզ ստորոգյալ-օրորվում են,անցնում են,
բարձրանում
Տեղի պարագա-վերից վար

Կարդում ենք Թումանյան

Հովհաննես Թումանյանը ոչ միայն իր կյանքի ընթացքում, այլ նա այն ավարտելուց հետո հայտնվեց բազմաթիվ քննարկույմների կիզակետում։
Ամեն բան թեժացավ, երբ նրա մահից հետո հարազատ որդին որոշեց գողանալ հոր սիրտը հենց հիվանդանոցի։
Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Պատմություն, որը քչերը գիտեն։
Գրականագետ Չարխչյանը հետաքրքիր ու չիմացված մի պատմություն պատմեց մի օր։
Նա նշում էր, որ 1923 թ․ ապրիլի 15-ին Հովաննես Թումանյանի հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։
Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին։
Բանն այն է, որ դեռ Մոսկվայում դիահերձման ժամանակ բանացտեղծի որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը։
Եղբորը՝ Համլիկին ուղղված նամակում նա գրում էր․ <<Ես մի քայլ արեցի ․․․ Ես հայրիկիս սիրտը գողացա։ Ճիշտ է, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում է ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իր սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞, որ նա մեր հետ է ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ է, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի ․․․>>։
Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը՝ մի փոքրիկ պահարանի մեջ ։Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը։ Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու։ Որպես հարազատ հյուր՝ նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում։ Երբ լույսը բացվեց, տան տերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր, հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը։
Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։
Միայն 1994 թ․ ի կատար ածվեց Թումանյանի երազանքը։ Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում։

Երկու սև ամպ:

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…