Հինգ հասուն տանձերը վերլուծություն

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի (Հինգ հասուն տանձերը) ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունում Սարոյանը պատմում է, որ երբ վեց տարեկան էր մի օր դպրոց էր գնում, երբ ծառի վրա տեսավ հինգ հատ տանձ։ Ի դեպ, այդ տանձերը ցանկապատով շրջապատված չէին, ինչից Սարոյանը համարեց, որ դրանք վերցնելը գողանալ չի լինի։ Սակայն, նա տանձերը չվերցրեց և ամեն օր անցնելիս դրանց էր նայում։
Մի օր, երբ արդեն ամբողջովին հասած էին, Վիլյամ Սարոյանը վերցրեց, մեկը կերավ, մյուս չորսն էլ տարավ, որպեսզի դասարանցիներին ցույց տա։ Սակայն նրան չհասկացան և, գող ասելով, պատժեցին։

Իմ կարծիքով տանձերը փոխաբերական իմաստով էին գրած։ Իրականում տանձը կարող է լինել ցանկացած բան։ Իմ կարծիքով Վիլյամ Սարոյանը ուզում էր ասել, որ նույնիսկ, եթե ուրիշի ունեցքվածքը ինչ-որ ձևով պաշտպանված չի, նույնիսկ, եթե դու ամեն օր կողքով անցնես, մեկ է չի կարելի առանձց տիրոջը հարցնելու ինչ-որ բան վերցնել։ Սարոյանը գրում է, որ այդ ժամանակ տանձերը համարում էր իրենը, իր ստեղծածը, որովհետև տարիներով դրանք տեսնում էր։ Բայց ինքը ոչ տնկել էր, ոչ՝ ջրել