Պատմություն (Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը)

  • Առաջադրանք 2

  • Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
    Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Սակայն Խորհրդային Ռուսաստանի կառավարության կոչը արձագանք չգտավ Անտանտի տերությունների կողմից։ Ուստի Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։Խորհրդային Ռուսաստանի օրինակով Անդրկովկասյան կոմիսարիատը ևս, արձագանքելով հաշտության գաղափարին, որոշեց զինադադար կայացնել թուրքերի հետ։ Կողմերը ընդառաջ գնացին իրար, և 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադար։
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
    1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ-Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաև Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4-րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արևելյան Անատոլիայի գավառների (Արևմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը և դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները ևս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչև 1877–1878թթ. ռուս–թուրքական պատերազմը։

Երկրաչափություն Դաս 19

11+15=26

26+26=52սմ

28:2=14

14:2=7

534.

Եթե զուգահեռագծի բոլոր հանդիպակաց կողմերը իրար հավասար են, ապա դա նշանակում է, որ զուգահեռագիծը շեղանկյուն է:

Այո:

Այո:

Այո:

Русский язик Экология

Второй и четвёртый законы, по сути, являются перефразировкой основного закона физики — сохранения вещества и энергии. Первый и третий законы — действительно основополагающие законы экологии, на которых должна строиться парадигма данной науки. Основным законом является первый, который может считаться основой экологической философии. В частности, эта философия положена в основу понятия «глубокая экология» в книге «Паутина жизни» Фритьофа Капры.

Գործնական Քերականություն

  1. Ընդգծի՛ր կապը․

Ա․ այդպես, նկատմամբ, ոչինչ, միտք

Բ․ խենթ, իհարկե, hօգուտ, որովհետև

Գ․ Իհարկե, մտածել, երրորդ, մասին

2. Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր։

Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնտեսուհին-հասարակ գոյական, իրեն-անձնական դերանուն-տրական հոլով, վատ-ձևի մակբայ, զգաց-դիմավոր բայ, և-, երբ-հարաբերական դերանուն, աստիճաններով-հասարակ գոյական-գործիական, վերև-տեղի մակբայ, էին-դիմավոր բայ-անկատար անցյալ, բարձրանում-դիմավոր բայ, հանկարծ-ժամանակի մակբայ, ուզեց-դիմավոր բայ, որ- տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

3. Կազմի՛ր մոտենալ, խոսել բայերի դերբայկան համակարգը։

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։

Կետադրի՛ր տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Սահյանական ընթերցումներ

Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:

Project «Interesting world around us»

A miracle is an event that seems inexplicable by natural or scientific laws. In various religions, a phenomenon that is characterized as miraculous is often attributed to the actions of a supernatural being (especially a deity), magic, a miracle worker, a saint, or a religious leader.

Informally, the word miracle is often used to characterise any beneficial event that is statistically unlikely but not contrary to the laws of nature, such as surviving a natural disaster, or simply a “wonderful” occurrence, regardless of likelihood (e.g. “the miracle of childbirth”). Some coincidences may be seen as miracles.

Եղեռն փաստեր (հետազոտական աշխատանք)

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։

1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։

Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին (1915 թ․-ին Կ․Պոլսի հայ մտավորականների ցուցակագիր) և Հարություն Մկրտչյանին (Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար)։

Աշխարհագրություն Հնդկաստան

Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1 - Copy

Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդստան թերակղզին խորացված է Հնդկական օվկիանոսի մեջ Արաբական ծովի ու Բենգալյան ծոցի միջև։ Հնդկաստանի տարածքային մաս են Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիները։ Հնդկաստանը Ասիայի մնացած մասերից անջատված է լեռնային պարսպով և հյուսիսային ցուրտ հոսանքները այնտեղ մուտք չեն գործում: Հնդկաստանը ունի ելքեր դեպի ծով և դա բարենպաստ պայման է այդ երկրի համար, քանի որ տնտեսության մեջ առավել մեծ է ծովափի դերը: Հնդկաստանի տարածքով են ձգվում նաև օդային հաղորդակցության միջազգային բազում ուղղիները։

Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը աշխարհի առաջատարներից է քրոմիտի, տիտանի, պղնձի, երկաթի հանքաքարի, մանգանի և բոքսիտի պաշարներով։ Հնդկաստանն էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհի 5-րդ երկիրն է: Հնդկաստանում զարգացած են մեքենաշինության զանազան ճյուղեր, զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը և թեթև արդյունաբերությունը:

Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի տնտեսության զարգացման ուղղին բավականին երկար ու բարդ է։ Գաղութատիրության ժամանակահատվածում Հնդկաստանից Մեծ Բրիտանիա էին արտահանում բամբակ, ջուտ, ծխախոտ և գյուղատնտեսական այլ ապրանքներ, ինչպես նաև բազմազան հանքանյութեր: Կարծում եմ, որ աշխարհագարական դիրքը նույնպես ազդում է Հնդկաստանի զարգացման վրա:

Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանում զարգացած են էլեկտրաէներգիայի արտադրությունը, սև մետաղաձուլությունը, թեթև արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և այլն։