Խոնարհ աղջիկ վերլուծություն

Երկու ընկեր են լինում: Մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս նա հիշեց, որ այդտեղ եղել է: Մյուս ընկերը հարցրեց թե ինչու և նա պատասխանեց, որ երբ տասնյոթ-տասնութամյա տղա էր բանտից նոր էր ազատվել և մի որոշ ժամանակ պետք է քաղաքում չերևար: Նրան նրա հարազատները հրավիրեցին Ձորագյուղ ուսուցիչ աշխատելու, իսկ նա այդ ժամանակ շատ եռանդ ուներ: Նա աշխատում էր, երբ մի օր անտառում հանդիպեց մի գեղեցիկ աղջկա: Աղջկա անունը Խոնարհ էր: Նա հավանեց այդ աղջկան և սկսեց թաքուն հետևել նրան: Խոնարհի փոքր քույրը սովորում էր այդ տղայի դասարանում: Առաջ նա վերաբերվում էր այդ աղջկան ինչպես մնացածներին, իսկ այդ իմանալուց հետո նա ավելի սիրալիր էր աղջկա հետ: Մի օր Խոնարհի ծնողները հրավիրեցին նրան իրենց տուն ընթրելու: Նա մերժեց, պատճառաբանելով որ զբաղված է և գիրք է կարդում: Նրանք դրանից նեղվեցին: Նա զղջաց, որ չի գնացել, բայց նրան հանդիմանեցին և նորից չհրավիրեցին:
Անցան ամիսներ և արդեն գնալու ժամանակն էր: Երիտասարդ տղան շատ էր ուզում տեսնել Խոնարհին և որոշեց կազմակերպել ավարտական հանդես: Նա ասաց երեխաներին, որ բոլոր հարազատներին հրավիրեն: Հանդեսի ժամանակ եկել էր նաև Խոնարհը: Նա ուղղում էր քրոջ շորերը: Տղան եկավ և նստեց Խոնարհի կողքին և բռնեց նրա ձեռքը: Բայց Խոնարհը քաշեց ձեռքը և օգնեց քրոջը: Գնալու ժամանակ նա ուզեց տեսնել խոնարհին, բայց չգտավ: Տարիներ անց երբ ընկերոջ հետ այդտեղով անցնում էին նրանք նորից տեսան Խոնարհին: Նրա ընկերը ասաց, որ մի քանի օր առաջ Խոնարհն էր եկել և մի բուռ ցորեն էր խնդրում: Նա ասում էր, որ ամուսինը մահացել էր, իսկ իրենց միակ կովը սատկել էր: Տղան ճանաչեց Խոնարհին, բայց աղջիկը՝ ոչ:

Ինձ դուր եկավ պատմությունը որովհետև: Իմ կարծիքով մի փոքր դաժան էր: Աղջկա ընտանիքը նեղացել էր, որ մերժեց իրենց ընթրիքի հրավերը, բայց կարող էին նորից հրավիրել: Դրա համար Խոնարհը չպետք է խուսափեր ուսուցչից և այդքան երկար նեղացած մնար: Նա գոնե կարող էր կարծիք հայտնել հանդեսի մասին: Իսկ տղան, եթե այդքան շատ էր ուզում կարող էր ներեղություն խնդրել և նրանց հրավիրել իրենց տուն: Կամ խնդրել, որ որևիցե հարմար օր նրանք նորից հրավիրեն: Ամեն մեկը իր մեղավորությունը ունի: Եթե ամեն ինչ այդպես չլիներ ուսուցիչն ու Խոնարհը կարող էին ընկերներ լինել…