Ապրիլ ամսվա ամփոփում

Ինչ կարուցվածք ունի մարդու մաշկը։

Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը առանց ենթամաշկային ճարպաբջջանքի իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի մասնավորապես, ջրի կորուստը։

Նկարագրիր երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։

Երիկամները գտնվում են որովայնի խոռոչի հետևում ողնաշարի յուրաքանչյուր կողմում մեկը նստած է:
Երիկամ ընդհանուր առմամբ փոքր-ինչ փոքր է և ցածր է, քան ձախը լյարդի համար տարածք ստեղծելու համար: Տղամարդկանց յուրաքանչյուր երիկամի քաշը 125–170 գրամ է, իսկ կանանց մոտ 115–155 գ:Երիկամի ֆունկցիան նրա մեզարտազատիչ ֆունկցիա է և այլն։

Նկարագրեք սնման հիգենիան և մարսողական օրգանների հիվանդությունները։

Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի սպիտակուցներ,  ճարպեր,  ածխաջրեր,  վիտամիններ և հանքային աղեր նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, և սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։

Արտաթորության համակարգ, երիկամներ

Արտաթորության համակարգը արտազատիչ համակարգ է, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների և ծովային քիչ ակտիվ կենդանիների նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։

Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները, ինչպես նաև որոշ իոններ, ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Երիկամներ

Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։

Երիկամների պատյանները

Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով, որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝ մկանայաին պատյանը։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը, որն ունի երկու թերթիկ՝ առջևի և հետին։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։

Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել 7 նշան, որոնք վկայում են երիկամների հիվանդ լինելու մասին…

Քրոնիկական հոգնածություն.

Քրոնիկական հոգնածությունն արդյունք է այն բանի, որ արյունը թթվածինը վատ է հասցնում բջիջներին։ Պատճառներից մեկը կարող է երիկամների հետ կապված խնդիրը լինել։

Մաշկի քոր

Երիկամների միջոցով արյունից մեծ քանակով տոքսիններ են դուրս գալիս։ Եթե երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ նյութերը կուտակվում են օրգանիզմում, և սկսում եք քոր զգալ։

Այտուցներ

Հեղուկների կուտակումն օրգանիզմում և այտուցները երիկամների հիվանդության գլխավոր պատճառներից են։ Չնայած այտուցների առաջացումը կարող է տարբեր գործոնների ազդեցության հետևանք լինել, երիկամային անբավարարությունը հիմնական պատճառներից մեկն է։ Երիկամները կարգավորում են օրգանիզմում արյան և նատրիումի մակարդակը, իսկ դրանց վատ աշխատանքը թույլ չի տալիս հավասարակշռել այս ցուցանիշները։

Երիկամներ և անեմիա

Անեմիայի առկայությունը նշանակում է, որ երիկամների հիվանդությունը բավական խորն է։

Մեջքի ցավ

Այս նշանը ևս կարող է երիկամների հիվանդության ազդանշան լինել։ Չնայած սա շատ տարածված նշան չէ, այն կարող է երիկամներում քարի առկայության հետևանք լինել։ Այս դեպքում ցավը սովորաբար ինտենսիվ է և ուղեկցվում է այլ նշաններով, ինչպես՝ դժվարացած միզարձակումը։ Կարևոր է այս վիճակը տարբերել մկանների ցավերից։

Մեզի գույնի փոփոխություն.

Եթե երիկամները նորմալ չեն կատարում իրենց աշխատանքը, հնարավոր են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • գիշերվա կեսին ցանկանում եք զուգարան գնալ
  • տհաճ հոտ և մուգ գույն
  • միզարձակումը զսպելու անկարողություն
  • մեզի մեջ արյան առկայություն։

Տհաճ հոտ բերանից

Բերանում տհաճ հոտը կարող է հայտնվել արյան մեջ տոքսինների հավաքվելու արդյունքում, ինչը հետևանք է երիկամային անբավարարության։

Գործնական Քերականություն

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  1. Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
  2. Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
  3. Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
  4. Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
  5. Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
  6. Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։

Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։

Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։

Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

Վերաբերականների կետադրությունը

1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։

2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։

Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։

3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։

Առաջադրանքներ

1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

  1. հաստատական— անշուշտ, արդարև, անպայման, իրոք, հիրավի, անկասկած, անպատճառ, իսկապես,
  2. գնահատողական— բարեբախտաբար, ցավոք
  3. ժխտական- ո՛չ, չէ՛,
  4. սաստկական— նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
  5. երկբայական— թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
  6. սահմանափակման- միայն թե, սոսկ, գոնե, լոկ, գեթ

2․ Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոքթե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

Իրոք նրան չէր հաջողվել, որևէ աշխատանք գտնել: Ոչ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք, լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

Իհարկե, գեթ, թերևս, ոչ, չի։

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:

Նայած մարդկանց:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:

Այդքան էլ ոչ:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Հիմնականում այո: