Ճամփորդություն դեպի Գեղամավան։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին  դպրոցի  և Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ այցելել էինք  Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղը: Բոլորով միասին գնացինք եկեղեցի, ցավոք չհաջողվեց, որովհետև չկարողացանք անցնել գետը, այնուհետև ետ գնացինք մեր մեքենայի մոտ։ Այնտեղից էլ շարժվեցինք դեպի դպրոց, մենք դպրոցում պետք է ներկայացնեինք մեր նախագծերը` ֆլեշմոբերը, ամսագիրը և այլն։ Այնուհետև մեզ հրավիրեցին ճաշի ամեն ինչ շատ համեղ էր պատրաստված։ Ճաշից հետո գնացինք եկեղեցի։Եկեղեցու մոտակայքում արեցինք հետաքրքիր լուսանկարներ։Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին գեղեցիկ օր նվիրելու համար։