Եռորյա ճամփորդություն Իջևանում

1օր

Մենք առավոտյան ժամը 10:00 դպրոցից շարժվեցինք:Ճանապարհը շատ հետաքրքիր էր,բնությունը ծաղկունքի մեջ էր,բոլորով խաղեր էինք խաղում, երգում էինք, պարում էինք, և այլն:Մենք առաջինը կանգնեցինք Սևանում և ընդմիջում արեցինք,լողացինք և նկարվեցինք:Իսկ հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Գոշավանք,այնտեղ շատ գեղեցիկ էր,ես շատ լուսանկարներ արեցի, նույն օրը գնացինք ազգային պարկ իսկ հետո բարձրացանք եկեղեցի:Ազգային պարկից հետո մենք այցելեցինք հյուրատուն և տեղավորվեցինք:Ընկեր Նունեն, և ընկեր Գայանեն Հունիսի 1-ի կապակցությամբ երեխաներին տորթ հյուրասիրեցին:Տղաներով գիշերը չէինք քնել, որովհետև որոշել էինք ատամի մածուկ քսեինք աղջիկների վրա։ Քանի որ գիշերը չէինք քնել, մեզ պատժեցին և որպես պատիժ սկսեցինք դրսում վազել։

2 օր

Երկրորդ օրը հոգնած էինք, քանի որ չէին քնել։ Առավոտյան լվացվեցինք, նախաճաշեցինք և գնացինք Մակարավանք։ Վանքը շատ գեղեցիկ էր։ Այնտեղի տերհայրը պատմեց վանքի մասին։ Վանքում շրջելուց հետո, սկսեցինք հարցեր տալ տերհորը։ Հետո ետ վերադարձանք հյուրատուն և հանգստացանք։ Երեկոյան ոտքով գնացինք Իջևանի դենդրոպարկ։ Դենդրոպարկի տերը մեզ ուղեկցեց։ Այնտեղ այնքան շատ ծառ ու ծաղիկ կար որ դժվարանում էի շնչել։ Դենդրոպարկից վերադարձանք, ճաշեցինք և գնացինք հանգստանալու։

3 օր

Առավոտյան վերկացանք, մեր իրերը պատրաստեցինք, քանի որ ետ էինք վերադառնալու։ Նախաճաշելուց հետո ավտոբուսով գնացինք Աղստև գետ։ Այնտեղ էկոմաքրություն իրականացրեցինք։ Վերադարձին կանգ առանք Սևանում։ Երկու ժամ լողացինք, խաղացինք, հանգստացանք և ետ վերադարձանք Երևան։

Ճամփորդությունը անչափ հետաքրքիր էր։Որովհետև մենք հաղթահարեցինք բոլոր փորձությունները,ես այնտեղ ավելի լավ ճանաչեցի իմ ուսուցչուհիներին և ընկերներիս:Ես շատ շնորհակալ եմ,ընկեր Գայանեից և ընկեր Նունեից: