Կալորիա (Նախագիծ)

Կալորիականությունը, դա այն ջերմային էներգիայի քանակն է, որը արտադրում է մարդու օրգանիզմը, այս կամ այն սննդամթերքի 1 գրամի այրումից։
Մթերքները ըստ կալորիականության բաժանվում են երեք խմբի – բարձր, միջին և ցածր։

  • Բարձր կալորական են․ կենդանական և բուսական ճարպը, շաքարը և շաքարից արտադրված սննդամթերքը։
  • Միջին կալորիական են․ խմորեղենը և հացաբուլկեղենը, մակարոնեղենը, ձավարեղենը, միսը և երշիկը։
  • Ցածր կալորիական են․ Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, ոչ յուղալի ձուկը ցածր յուղականությամբ թթվասերը և կեֆիրը։

Հետևաբար, եթե հայտնի է սննդի մեջ պարունակվող մթերքների քանակը, ուրեմն կարելի է հաշվարկել ուտելիքի հետ օրգանիզմ մտնող կալորիաների քանակը։Մարդու օրգանիզմի նորմալ գոյատեվման համար օրվա անհրաժեշտ քանակը կաքված է մի շարք գործոններից։ Դրանցից հիմնական են․ մարմնի քաշը, մարդու սեռը, տարիքը և ֆիզիկական ակտիվությունը։

Ընդունված է, որ միջին տարիքի առողջ մարդը հարաբերական հանգիստ պայմաններում, շրջակա միջավայրի 20°С ջերմաստիճանում, վերջին անգամ սնունդ ընդունելուց 12 ժամ հետո պետք է ծախսի ժամում 1 կիլոկալորիա (կկալ) օրգանիզմի ամեն մի կիլոգրամ քաշի համար։

Գործնական Քերականություն

Շաղկապը նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Ըստ իրենց շարահյուսական դերի շաղկապները լինում են․

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։

Ստորադասական շաղկապներ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։

Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։

Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

համադասական- և, բայց, սակայն, նաև

ստորադասական- եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե չգա կնեղանամ։

Շուտ եկա տուն, որպեսզի վրաս չբարկանա։

Պետք է շուտ գնամ դպրոց, որովհետև շաբաթօրյակ է։

Ես օգնեցի նրան, սակայն նա ոչ։

Ես սիրում եմ դեղին գույնը, իսկ նա չի սիրում։

Նա և՛ սովորում է, և՛ աշխատում։

Վարժություն 3։ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանվամբ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս։ (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:


Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կան այնտեղ։

Այդ կղզին կատարյալ է, որովհետև դրախտ կարելի է դարձնել։ Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևը արդեն դադարել էր։

Չնայած անձրևը դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում։


Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)

-Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի։

Աշխարհն այդպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին։


Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

Որտեղ եք գտել այս քարի կտորը, այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

Վարժություն 4։ Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե չլիներ Հիսուսը, ապա չեին լինի Եվան և Ադամը:
Քանի որ մարդիկ առաջացել են Եվայից և Ադամից, հետևաբար կլինեին…….:

Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:

Վարժություն 5։ Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր;

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ:

Աշխարհագրություն (Կանադա)

Հարցեր և առաջադրանքներ

Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադայի ծայր հյուսիսային կետը, հյուսիսյանին բևեռից հեռու է ընդհամենը 1000կմ, իսկ ծայր հարավային կետը գտնվում է Հռոմի և Երևանի լայնությունների վրա։ Ափագծերի ընդհանուր երկարությամբ Կանադան մրցակցությունից դուրս է։ Ափագծերի երկարությունը 2,5 անգամ ավելի է, քան երիր մոլորակի հասարակագծի երկարությունը։

Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի մեծ մասը հարթավայրաին է, որը նպաստավոր չի հողագործության համար։

Օգտակար հանածոներն են՝ երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, նիկելի, ուրանի, ոսկու, գազի, նավթի պաշարներ։

Տարածքի մեծ մասում ջերմությունը ցածր է, իսկ խոնավությունը բարձր։

Երկիրը ունի ջրագրական խիտ ցանց։ Գետերն ունեն ջրաէներգետիկ և ձկնորսական մեծ նշանակություն։

Տարածքի 1/3-ը անտառապատ է։

Աշխարհում գրավում է հանքային, ջրային, անտառային, հողային առաջատար տեղը։

Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։

Կանադան բարձր զարգացած երկիր է տնտեսության առումով։ Արդյունաբերության կառուծվածքում մեծ է արդյունահանող ճյուղերի՝ լեռնահանքային, փայտամթերմնան, ջրաէներգետիկայի բաժին։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, որտեղ գերակշռում է մեքենաշինության և քիմիական արդյունաբերությունը։ Առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման աստիճանով Կանադան հավասարվել է տիպիկ զարգացած երկրներին։

Առանձնացնել և դուրս գրել Կանադայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

1. Կանադան ունի 9 984 670 քառ. կմ տարածք և իր մեջ ընդգրկում է 6 ժամային գոտի:

2. Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ Յոնգ Սթրիթը: Այն սկսում է Օնթարիո Լճի մոտից և ավարտվում Մինեոստա սահմանի մոտ: Փողոցի երկարությունը մոտ 2000 կմ է: 

Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Կանադայի գլխավոր շրջանները և ափերը ողողող օվկիանոսերը, ծովերը, նեղուցները և լճերը։