Գործնական Քերականություն

Բառը կամ բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։ Օրինակ` Արևը վերևից մեզ ժպտում է։
Նախադասությունը կազմվում է գլխավոր և երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ` որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և պարագաներ։

Նախադասության տեսակներն ըստ կազմության

Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ` Քամին փչում է։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ, կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝ Սև ամպերը հետզհետե խտացան)։

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է:

Այժմ արևը լուսավորում է բոլորիս։
Ջուրը քչքչում է:

Այն ժամանակ ջուրը քչքչում էր, իսկ հիմա, ոչ։
Շենքը ուներ:

Ժամանակին շենք ուներ բնակիչներ, իսկ այժմ չունի։
Հայրը բարկացավ:

Տղան բարկացնում էր իր հորը, այդ իսկ պատճառով հայրը բարկացավ տղայի վրա։
Նրանք պայքարեցին:

Նրանք պայքարեցին մինչև վերջ, բայց պարտվեցին։
Հովիտները երևում էին:

Չնայած մռայլ օր էր, բայց հովիտները երևում էին։
Նա ուներ:

Ժամանակին նա ուներ համակարգիչ, իսկ հիմա ոչ։
Թշնամին շրջապատել էր:

Տարիներ առաջ պատերազմին թշնամին շրջապատել էր մեզ։
Ճյուղերը ջարդվել էին։

Քամու ուժգին հարվածից ճյուղերը ջարդվել էին։