Հեպատիտ B

Հեպատիտ B-ն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջանում է հեպատիտ B վիրուսի պատճառով։ Ազդում է լյարդի վրա։ Այն կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ինֆեկցիաներ։ Շատ մարդիկ չունեն ոչ մի ախտանշաններ ինֆեկցիայի սկզբնական փուլում։ Որոշների դեպքում տեղի է ունենում հիվանդության արագ զարգացում` փսխման, հոգնածության, մուգ մեզի, որովայնային ցավերի, դեղնագույն մաշկի երևույթներով։ Շատ հաճախ այս ախտանշանները տևում են մի քանի շաբաթ և սկզբնական ինֆեկցիաներից հազվադեպ է առաջանում մահ։ Մինչև ախտանշանների ի հայտ գալը կարող է տևել 30-ից 180 օր։ Ինֆեկցված նորածինների մոտ 90% դեպքերում զարգանում է քրոնիկ հեպատիտ B, մինչդեռ 5 տարեկանից բարձր երեխաների միայն 10%-ի դեպքում է այն զարգանում։ Քրոնիկ հիվանդությունով մարդկանց մեծ մասը չունեն ոչ մի ախտանշաններ, այնուամենայնիվ վերջում զարգանում է ցիռոզ և լյարդի քաղցկեղ։ Այս բարդությունները կարող են բերել մահվան քրոնիկ հիվանդությունով մարդկանց 15-ից 25% դեպքերում։

Վիրուսը փոխանցվում է ինֆեկցված արյունից կամ մարմնի հեղուկներից։ Նորածնի մոտ ինֆեկցիայի հայտնաբերումը կամ այլ մարդկանց արյան հետ կոնտակտի հետևանքով առաջացած ինֆեկցիան հեպատիտ B-ով վարակման ամենահաճախ հանդիպող ձևն է այն վայրերում, որտեղ այն տարածված է։ Այն վայրերում, որտեղ այն քիչ է տարածված, ներերակային թմրանյութերի կիրառումը և սեռական ակտը հիմնական վարակման ճանապարհներն են։ Մյուս ռիսկի գործոններից պետք է առանձնացնել աշխատանքը առողջապահական համակարգում, արյան փոխներարկումները, դիալիզը, վարակված մարդու հետ ապրելը, ճանապարհորդությունը այն երկրներում, որտեղ ինֆեկցիայի մակարդակը բարձր է։ Դաջվածքները և ասեղնաբուժությունը 1980-ականներին բերել են բավական մեծ քանակով վարակման դեպքերի, այնուամենայնիվ սրանց տարածվածությունը նվազեց վարակազերծման բարելավվման շնորհիվ։ Հեպատիտ B վիրուսը չի կարող տարածվել ձեռքսեղմման, սնունդը կիսելու, համբույրի, գրկախառնության, հազալու, փռշտալու կամ կրծքով կերակրելու միջոցով։ Ինֆեկցիան կարող է ախտորոշվել ի հայտ գալուց 30-ից 60 օրվա ընթացքում։ Ախտորոշումը հաստատվում է արյան հետազոտման միջոցով, որի ժամանակ ստուգվում է վիրուսի մասնիկների և վիրուսի դեմ հակամարմինների առկայությունը։ Այն հանդիսանում է հինգ հիմնական հեպատիտ վիրուսներից մեկը. Հեպատիտ A,B,C,D,E:

Leave a comment